Ուկրաինայում ադրբեջանցիների ավտոշարասյունը գնդակոծվել է․ կան զոհեր
Ուկրաինայի Օդեսայի մարզից Մոլդովա տարհանվել փորձող ադրբեջանցիների ութ ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունի գնդակոծության ժամանակ երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել է։ Եվս մեկ մարդ է զոհվել Խարկովի կենտրոնում անհայտ ուղղությամբ կրակոցից, հայտնում է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը։ Փետրվարի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում ռուս զինվորականների հատուկ գործողության մեկնարկից ի վեր Մոլդովա է տարհանվել 100 ադրբեջանցի։ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված Ադրբեջանի շուրջ 500 քաղաքացի մեկնել է Մոլդովա, ևս 190 մարդ մեկնել է Լեհաստան։ Ադրբեջանի քաղաքացիներին ժամանակավորապես ընդունելու պատրաստ երկրներին ավելացել են Հունգարիան և Ռումինիան։