Վլադիմիր Զելենսկու նոր ուղերձը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ուղերձով է հանդես եկել։ «Երբ ես առաջադրվեցի նախագահի պաշտոնում, ասացի, որ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, որովհետև մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի համար։ Մեր գեղեցիկ Ուկրաինայի համար։ Եվ այնպես եղավ, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է: Ռազմիկ իր տեղում. և ես վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հաղթելու է։ Փա՛ռք Ուկրաինային»: Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից