20 և 19 տարվա ազատազրկում են պահանջում. Բաքվում կայացել է 2 հայ գերիների գործով նիստը
Բաքվում կայացել է 2 հայ գերիների` Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված շինծու քրգործով նիստը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ գործով դատախազը Սարգսյանի համար 20 տարվա, իսկ Ռաֆայելյանի համար 19 տարվա ազատազրկում է պահանջել։
Սարգսյանն ու Ռաֆայելյանը մեղադրվում են 2021-ի մայիսին անօրինական ձևով ադրբեջանական սահմանը հատելու և Քելբաջարի շրջանի ճանապարհների ականապատման մեջ:
Սարգսյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, ավելի վաղ նաև ցուցմունք էր տվել, որ հրաման էր ստացել տեղանքի հետախուզում իրականացնել, փակել ճանապարհները, ականապատել ու փշալարերը դնել, ինչպես նաև պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։