Եղանակը մարտի 1-ին
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մարտի 3-4-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 2-4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:
Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 3-4-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ին կնվազի 6-8 աստիճանով։