ՀՀ դեսպանատունը հորդորում է
Ռումինիայի երկրի սահմանային ոստիկանությունը, հաշվի առնելով Պորուբնե (Ուկրաինա)-Սիրետ (Ռումինիա) սահմանային անցակետի մեծ ծանրաբեռնվածությունը, հորդորում է խուսափել այդ ուղղությունից և օգտվել սահմանային այլ անցակետերից, մասնավորապես՝
1․ Սոլոտվինո (Ուկրաինա) – Սիգետու Մարմացիեի (Ռումինիա),
2․ Դյակովո (Ուկրաինա) – Հալմեու (Ռումինիա),
3․ Մոլդովայի Հանրապետության հետ կապող սահմանային անցակետերից:
Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից։