Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 17-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի մարտի 12-ը»,-նշված է որոշման մեջ։ Նա այս պաշտոնում նշանակվել է 2021-ի ապրիլի 13-ին։