Մարտի 7-ին աշխատանքային ժամը կավարտվի ավելի շուտ. կառավարության որոշման մասին
Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ կանանց տոնը նշվում է մարտի 8-ին. այն ոչ աշխատանքային օր է: Տեղեկանում ենք, որ մարտ ամիսն ունի 9 ոչ աշխատանքային օր, մեկ նախատոնական օր՝ մարտի 7-ը:
Մարտի 7-ին աշխատանքային ժամն ավարտվում է սովորականից մեկ ժամ շուտ: Իսկ ահա ապրիլ ամսին ոչ աշխատանքային օրերը 9-ն են:
Օրինակ, մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին, աշխատանքային օր է։ Իսկ հայ կինոյի օր՝ նշվում է ապրիլի 16-ին, աշխատանքային օր է։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այս դեպքում, ապրիլի 30-ին: Նշենք, որ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է: