Հայկական համայնքի հիմնական մասը Լուգանսկում մնացել է օղակի մեջ

Լուգանսկում շատ ծանր վիճակ է, Լիսիչանս քաղաքը ռմբակոծման մեջ է, օղակի մեջ ենք՝ Լիսիչանս, Սևերոդոնեցկ, Ռուբեժնի։ Այս մասին 24News-ին ասաց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին։

«Ես՝ որպես հայ համայքապետ, խորհուրդ չեմ տվել, որ ինչ-որ մեկը դուրս գա։ Վտանգը շատ մեծ է, չորս բոլորը ռմբակոծման մեջ է։ Համայնքի մի փոքր մասն է գնացել, հիմնական մասը տեղում է, մարդիկ ապաստարաններում են։ Ես տանն եմ, չնայած անվտանգ չէ, իմ տնից 700 մետրի վրա է, խփում են։ Մեր համայնքից 20-25 մարդ իմ հիմնարկի ապաստարաններում է, ուկրաինացիներ էլ կան», — նշեց նա։

Սերժ Առուսխանյանն ասաց, որ հրադադարի հաստատման հարցով ռուս-ուկրաինական բանակցություններից տեղյակ չէ, չի խառնվում քաղաքական հարցերին։ «Միայն 2 օր առաջ կարողացել ենք ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրել, սննդամթերք բաժանել, այսօր էլ բաժանում ենք։ Մեր մեքենաները բերել ենք հիմնարկ, լավաշ ենք արտադրում։ Մինչև այսօր այս աստիճանի թեժ կետում չէինք, հիմա իրոք շատ ծանր վիճակ է։ Քաղաքի մեջ ռումբ է ընկել, չի պայթել, տեղ կա, որ մի 3 օր առաջ էր ռումբ ընկել, վնասել է քաղաքը, բայց միառժամանակ դադարում էին ռմբակոծությունները, իսկ հիմա նորից ինտենսիվ կարկոցներ են»։

Նրա խոսքերով՝ ռուսական ուժերը տեղ-տեղ են մտել Լուգանսկ։ «Մեր մարզի Միլովե, Ստարոբիլսկի կողմներն են։ Շչաստյայի կողմերն են, արդեն իրենց վերահսկողության տակ է, օղակի մեջ ենք էլի։ Դիմանում ենք, կապի մեջ ենք մեր բոլոր հայրենակիցների հետ։ Այս պահին միայն Սեւերոդոնեցկի կամուրջն է մեզ բաժանում շրջափակումից, քաղաքները մեկը մյուսից շրջափակված են»։

Առուսխանյանի տեղեկություններով՝ Ուկրաինայի քաղաքացի հայերի շրջանում զոհեր չկան, իսկ երեկ էլ իմացել է, որ Մարիուպոլի համայնքի անդամներից մեկին ռուսները տանից հանել են, այնտեղ բազավորվել, բայց վնաս չեն տվել։ «Բոլորի հետ շփում կա, մյուս բոլոր քաղաքների հայկական համայնքների ղեկավարների հետ։ Դե ժողովուրդը խուճապի մատնված գնում է դժվարություններով, շատերն արդեն լքում են իրենց տները, իրենց քաղաքները։ Մեր մարզը դեռևս պահում ենք այն հույսով, որ լավ կլինի։ Բայց եթե ժողովուրդը որոշի լքել մարզը, այդ ժամանակ քաղաքապետների հետ միասին մարզպետի հետ կկապնվեմ կանաչ միջանցքի պահով, որ մեր անվտանգությունն ինչ-որ մի տեղ պահովեն», — եզրափակեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահը։

դիտվել է 488 անգամ
Լրահոս
Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը
Ամենաընթերցվածները