Որ դեպքում հայերին Ռուսաստանից կարտաքսեն

Որ դեպքում հայերին Ռուսաստանից կարտաքսեն

 

Ռուսաստանի կառավարությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքի հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:

Պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառում (մատնահետքի հանձնում) և լուսանկարում և բուժզննում չանցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կկայացվի ՌԴ ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշում։

 

Միաժամանակ քաղաքացուն տեղյակ են պահում, որ նա պետք է լքի ՌԴ տարածքը ՌԴում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման կայացման օրվանից 3 օրվա ընթացքում։ ՌԴ տարածքից չհեռանալու, ՌԴ տարածքը չլքլեու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի և ՌԴ տարածքից արտաքսման տեսքով, ինչը ենթադրում է ՌԴ մուտք գործելու 5 տարվա արգելք։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հետազոտություններ անցկացվում են շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների բացահայտման նպատակով։ Այս հիվանդությունների ցանկը հաստատված է ՌԴ առողջապահության նախարարության 2015թ. հրամանով և ներառում է հետևյալ հիվանդությունները.

1) թոքախտ.
2) բորոտություն (Հանսենի հիվանդություն)
3) սիֆիլիս
4) ՄԻԱՎ
5) COVID-19

Ի դեպ, տեղեկացնենք, որ մարտի 1-ից ՌԴ միգրացիոն օրենսդրության մեջ նոր մեղմացումներ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են բժշկական հավաստագրին։ Այսպես, մարտի 1–ից ինֆեկցիոն հիվանդությունների ցանկում ներառված կորոնավիրուսը հանվել է։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՌԴ որոշ շրջաններում բժշկական զննում անցնելու համար անհրաժեշտ կլինի դիմել միանգամից մի քանի բժշկական հաստատություններ՝ մեկը թմրամոլության բացակայության, մյուսը՝ ինֆեկցիոն հիվանդությունների, երրորդը՝ ՄԻԱՎ վարակի բացակայությունը հաստատելու համար: Բժշկական հետազոտությունների արժեքը սահմանում է այն անցկացնող բժշկական հաստատությունը։ Օրինակ, Մոսկվայում այն կազմում է 4100 ռուբլի, իսկ շրջաններում կարող է հասնել մինչև 9000 ռուբլու։

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները