ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Երեկ՝ մարտի 3-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։