Ռուսաստանը ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում
Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,- հայտնել են նախարարությունից։
Նրանք հավելել են, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները։