«Բարսելոնայի» 18-ամյա նորեկը
«Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր է կնքել «Ռասինգի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեի հետ։ Կատալոնական ակումբը տրանսֆերի համար վճարել է 5 միլիոն եվրո, խաղացողի հրաժարագինը սահմանվել է 100 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։ Պաբլո Տորեին իր ղեկավարած թիմում տեսնելու ցանկություն էր հայտնել Չավին։
Մինչեւ այս մրցաշրջանի ավարտը Պաբլո Տորեն կշարունակի հանդես գալ «Ռասինգում»։
Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբում Պաբլո Տորեն այս մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։