Վարդենիսում վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայողի
Քիչ առաջ Վարդենիսի Վազգեն Սարգսյան փողոցի վրա հայտաբերվել է անգիտակից վիճակում գտնվող ժամկետային զինծառայող: Ականատեսների խոսքերով, նրան վրաերթի են ենթարկել: Զինվորը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել հոսպիտալից, մեզ ասացին, որ ներկա պահին տուժածը անգիտակից է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4ac8a7ea1ec6af93518440fe51e9718a
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
