Կրակոց Կոտայքի մարզում` «Կիսաբաց լուսամուտներ»-ի «պատճառով»

Երեկ, մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Սամվել Պ-ն ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ եղբորորդին՝ 35-ամյա Մհեր Պ-ն եկել է իրենց տուն, ինչ-որ առարկայով հարվածել իր գլխին, որից հետո ինքը իր որսորդական հրացանից կրակել է վերջինիս հետույքին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմաններում Սամվել Պ-ի եղբոր որդին՝ Մհեր Պ-ն, նախկինում ունեցած կենցաղային հարցերի պատճառով եկել է Սամվել Պ-ի բնակության վայր, փակել բակի դարպասը, և այդ ընթացքում Սամվել Պ-ն բացել է տան պատուհանը, որի ժամանակ Մհեր Պ-ն ինչ-որ առարկայով հարվածել է նրա գլխին։

Այդ մասին ոստիկաններին հայտնել է Սամվել Պ-ն և ավելացրել՝ դրանից հետո ինքը իր տան չհրկիզվող պահարանից վերցրել է իրեն պատկանող «ԻԺ 58» տեսակի 16 մմ տրամաչափի որսորդական հրացանը և կրակել Մհեր Պ-ի վրա։

Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն հետաքննիչին Մհեր Պ-ն հայտնել է, որ ինքը գնացել է նշված հասցե, որպեսզի պարզի, թե ինչու է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում Սամվելը իր մահացած ծնողների հասցեին վարկաբեկիչ արտահայտություններ արել։

Ինքը թակել է դարպասը, սակայն ոչ ոք չի բացել, և երբ փորձել է հեռանալ, լսել է կրակոցի ձայն, ու զգացել է, որ իր աջ կողմի հետույքային մասում ստացել է հրազենային վիրավորում։

Նա հայտնել է նաև, որ երբ վայր է ընկել, իրեն է մոտեցել Սամվելը, սակայն ինքը չի հիշում՝ արդյո՞ք նրա ձեռքին հրացան եղել է, թե ոչ։

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

դիտվել է 1193 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները