Ուշադրություն… Կարևոր փոփոխություններ ավարտական քննությունների և դասարանից դասարան փոխադրման կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել սովորողների ամփոփիչ ստուգման, փոխադրման և ավարտման կարգում։

Փոխադրում՝ դասարանից դասարան

1-ին դասարանում սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով, բնութագրման միջոցով:

2-րդ, 3-րդ, 5-8-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր գնահատված սովորողը փոխադրվում է հաջորդ դասարան: Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում հոսքային ուսուցում իրականացնող կամ մասնագիտացված հանրակրթական դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան փոխադրական քննությունների միջոցով, որոնք անցկացվում են գրավոր կամ բանավոր՝ ըստ հաստատության հայեցողության։ Քննական առաջադրանքները մշակվում են դպրոցի մեթոդական միավորումների կողմից:

Գնահատում
Փոխադրական գրավոր քննությունները գնահատվում են 20, բանավոր քննությունները՝ 10 միավորային համակարգերով։ Բանավորի դեպքում դրական է համարվում 4-10, գրավորի դեպքում՝ 8-20 միավորը։

Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա՝ ուսուցչի կողմից:

«Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդվելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա` հաջորդ դասարան փոխադրվելու կամ դպրոցն ավարտելու վրա:

Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչները ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: Տարեկան գնահատականները որոշվում են կիսամյակային գնահատականների հանրագումարների միջինացման արդյունքում:

4-րդ դասարանի ամփոփիչ ստուգում

4-րդ դասարանում անցկացվում է գիտելիքների ստուգում «Մայրենի» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար՝ նաև «Ռուսաց լեզու» (բանավոր), ազգային փոքրամասնությունների դասարանների համար՝ իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։

9-րդ դասարանի ավարտական քննություններ

• ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից անցկացվում են կենտրոնացված քննություններ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում՝ գրավոր։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներն ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց դպրոցում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների, անհրաժեշտության դեպքում՝ ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի ընտրությամբ։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորողները քննություններ հանձնում են իրենց հաստատություններում։

9-րդ դասարանի համար ավարտական քննություններ են նախատեսված նաև
• գրականությունից (բանավոր),
• օտար լեզվից (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ)՝ սովորողի ընտրությամբ, բանավոր:
• Բնագիտությունից («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ) այս տարի կանցկացվի գրավոր քննություն, իսկ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ լաբորատոր փորձերի հիման վրա՝ բանավոր:
• Հայոց պատմությունից (բանավոր),
• Ֆիզկուլտուրայից (նորմատիվների հանձնում),
• Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

• Բանավոր քննությունները կարող են կազմակերպվել երկու և ավելի օրերի ընթացքում՝ կախված հաստատության սովորողների թվից:
• Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Ռուս գրականություն» առարկայի, իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից:
• «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական քննությունն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ ըստ 10 միավորային համակարգի:
• Բացի կենտրոնացված քննություններից՝ մնացած առարկաների քննությունները սովորողները հանձնում են իրենց հաստատությունում:
• Ավարտական քննություններից դրական միավոր չստացած սովորողների համար հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է վերաքննություն։
• ‹‹Հայոց լեզու›› և ‹‹Մաթեմատիկա›› առարկաներից վերաքննություններն անցկացվում են կենտրոնացված՝ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում:
• 9-րդ դասարանի սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը, եթե չի ներկայացել վերաքննությանը կամ վերաքննությունները հանձնելուց հետո առնվազն մեկ ուսումնական առարկայից չի ապահովել դրական միավոր (1-3 միավոր՝ բանավորի դեպքում, 1-7 միավոր՝ գրավորի դեպքում):

12-րդ դասարանի ավարտական քննություններ
• 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին անցկացվում են պետական ավարտական քննություններ ‹‹Հայոց լեզու և հայ գրականություն›› (գրավոր), ‹‹Մաթեմատիկա›› (գրավոր), ‹‹Հայոց պատմություն›› (գրավոր) առարկաներից։
• Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր), իսկ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները` իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):
• Եթե 12-րդ դասարանի սովորողն առողջական խնդրի պատճառով հունվար ամսին չի ներկայացել պետական ավարտական որևէ քննության, ապա տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
• Հունվար ամսին պետական ավարտական որևէ քննությունից անբավարար գնահատվելու դեպքում 12-րդ դասարանի սովորողը տվյալ առարկայից պետական ավարտական քննությունը պետք է հանձնի հունիսին:
• Պետական ավարտական որևէ քննական առարկայից անբավարար գնահատված լինելու կամ քննությանը չներկայանալու դեպքում 2-րդ կիսամյակում տվյալ առարկան տվյալ սովորողի համար դառնում է պարտադիր ուսումնասիրության առարկա:
• Ավարտական և պետական ավարտական քննական առարկաների առաջադրանքները կազմվում են ԳԹԿ-ի կողմից։
• Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուս գրականություն» առարկայի, ազգային փոքրամասնությունների դասարանների համար իրենց մայրենի լեզվի և գրականության առաջադրանքները կազմվում են դպրոցի մեթոդմիավորումների կողմից:
• «Ֆիզկուլտուրա» առարկայի ստուգարքն անցկացվում է նորմատիվների հանձնմամբ՝ որևէ քննաշրջանի ընթացքում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Բազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես հեռացող նախագահ եմ. Լուկաշենկո Բրյուսելը մեծ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի կողմից. Կալլաս Երևանի Անտառային փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն Կրեմլը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ շփումների՝ հիմնվելով Վաշինգտոնի՝ Կիևի և ԵՄ-ի հետ աշխատանքի արդյունքների վրա. Պեսկով Ինչների՞ս է պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում․ Փաշինյան Schiaparelli-ի համար Giacometti-ի հազվագյուտ կոճակները վաճառվում են անհավանական գներով «Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել 10 տարի սպասեցնելուց հետո». Ջորջինա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի հետ նշանադրության մասին Ինչպես են ծեծում Դոն Պիպոյին Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մաս Եկեղեցուց հետո՝ պետությունը. ո՞րն է հաջորդ թիրախը Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամենաընթերցվածները