ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում. առանձնակի կատաղությամբ քաղաքներ են ոչնչացվում
Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում։ Հակառակորդը առանձնակի կատաղությամբ ոչնչացնում է Բուչային, Գոստոմելին, Վորզելին, Իրպինին։
Նրանք նպատակաուղղված սպանում են խաղաղ բնակիչներին։ Գոստոմել համայնքի նախագահ Յուրի Պրիլիպկոն մահացել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց։ Սա իմ գործընկերն է, ում ես լավ գիտեմ քաղաքների ասոցիացիայից մեր համագործակցության շրջանակներում»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում: