ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում ցուցադրել են ադրբեջանցի վարձկաններին, որոնք պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ
УНИАН ուկրաինական գործակալությունը Telegram-ալիքում ցուցադրել է վարձկանների, որոնք իրենց անվանել են Ադրբեջանի քաղաքացիներ եւ հայտարարել, որ պատրաստ են կռվել ՌԴ-ի դեմ։ Նրանցից մեկն առանձնակի ագրեսիվությամբ եւ վիրավորական տոնով է արտահայտվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին։
«Ես Ադրբեջանի քաղաքացի եմ, «Ազով» գնդի կամավորական, շնորհակալ եմ Ուկրաինային տունս եւ ընտանիքս պաշտպանելու ընձեռված հնարավորության համար»,- տեսանյութում ասել է նրանցից մեկը։
Նա նաեւ վիրավորական արտահայտություններ է արել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հասցեին եւ կարգախոսներ բղավել «Իչկերիայի» օգտին։