Պատերազմը տեղափոխվում է Ռուսաստանի տարածք

Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ «լռվել» է մարդուժի ու տեխնիկայի հսկայական կորուստների, զորքի մատակարարման խափանումների, մարտավարության խնդիրների, ռուս զինվորականների դասալքության եւ գերեվարության մեծ ծավալների պատճառով։ Ռուսները կորցնում են իրենց պրոֆեսիոնալ հրամանատարներին։ Համացանցում հարյուրավոր ու հազարավոր տեսանյութերն անկասկած իրենց հետքն են թողնում, ուկրաինական քարոզչությունն աշխատում է համակարգված ու արդյունավետ։ Արեւմտյան ռազմական շրջանակներն ու փորձագետներն ասում են, որ Ռուսաստանն արդեն օգտագործել է Ուկրաինա մտցրած զորքի ու տեխնիկայի 95 տոկոսը։ Ուկրաինայի դեմ 700-ից ավելի հրթիռ է արձակվել։ Ռուսաստանի պաշարները սպառվում են, հատկապես՝ բարձր ճշգրտության հեռահար միջոցները, որոնց արտադրությունը բախվում է տեխնոլոգիական խնդիրների։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Պուտինը հրահանգել է թիրախավորել Ուկրաինայի քաղաքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արեւմտյան կոշտ պատժամիջոցներն անկասկած իրենց դերն են խաղում, եթե ոչ՝ վճռական։ Դրանց իրական ազդեցությունը դրսեւորվելու է հետագայում, 1-2 ամսից, թեեւ արդեն ներկայում լուրջ խնդիրներ են առաջացել։ Երկիրը աստիճանաբար հայտնվում է լիակատար մեկուսացման մեջ, ավիացիան, ֆինանսական համակարգը, ծրագրային եւ բարձրտեխնոլոգիական ոլորտներն արդեն «անջատվել» են, չնայած էմբարգոյի բացակայությանը՝ ռուսական նավթի վաճառքն ընկել է կիսով չափ։ Ռուսաստանի դեֆոլտ են կանխատեսում, գործազրկություն եւ սով։ Պարզվեց՝ ռուսական տնտեսությունը արեւմտյան ընկերությունների հավաքածու էր, որոնց հեռանալը փլուզելու է այն։ Սակայն սրանք միայն «տեխնիկական» կողմն են․ պատերազմն արդեն անցնում է Ռուսաստանի տարածք։ Ռուսական հանրությունը պառակտվում է, ավելի ճիշտ՝ այդ պառակտումն արագացավ Ուկրաինա ներխուժումից հետո, երբ հասկանալի դարձավ, որ երկրում վերջնականապես հաղթել է պուտինյան կլեպտոկրատիայի ու եվրասիական մառազմատիկների դաշինքը։ Երկրից զանգվածային փախուստը շուտով իր ծավալներով գերազանցելու է Ուկրաինայից փախստականների թիվը։ Ընդ որում, հեռանում է այն զանգվածը, որոնց վրա դեռ պահվում էր Ռուսաստանը՝ մասնագետներ, առաջատար տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ։ Մնում է պրոպագանդայից զոմբիացված պուտինյան ընտրազանգվածը կամ «խորքային ժողովուրդը»։ Սակայն սոցիալական խնդիրները, բանակի կորուստների վերաբերյալ տեղեկությունները շատ արագ կցրեն պուտինյան պրոպագանդայի մշուշը։ Իսկ թե ինչի է ընդունակ այս դեստրուկտիվ զանգվածը՝ գիտեն ռուսական պատմությանը քիչ թե շատ տեղյակները։ Ռուսաստանը ներքին դժգոհությունները եւ «խորքային ժողովրդին» էթնիկ խմբերի, եւ հատկապես հայերի վրա շեղելու եւ ուղղորդելու ավանդույթ ունի։ Հայերը հարմար են դրա համար՝ ռուսասեր են ու պուտինամետ։ Իսկ ՌԴ պետական եթերը հեղեղած հայկական ազգանուններով պրոպագանդոնները պարարտ հող են պատրաստում դրա համար։ 

դիտվել է 1660 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները