Թուրքիայում տեղի է ունենում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը
Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունենում Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։
Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլույի հանդիպման մասին հայտնում է Անադոլու գործակալութունը։
Բանակցությունները մամուլի համար փակ ռեժիմով են։
Sputnik Արմենիաի տեղեկություններով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններն անվանել է կառուցողական։
Միրզոյանն էլ իր հերթին ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։