Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում է բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։ «Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանը, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»,-ասված է հաղորդագրությունում։ Օդի ջերմաստիճանն մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։