Ուկրաինայում զոհվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Իրպեն ավանում զոհվել է մարտական գործողությունները լուսաբանող ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն: Նրա գործընկերներից մեկը վիրավորվել և վիրահատվել է ուկրաինական հիվանդանոցում:

Ուկրաինական կողմը պնդում է, որ լրագրողներին փոխադրող մեքենայի վրա ռուսներն են կրակ բացել:

Զոհված լրագրողի մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնց համաձայն նա 50 տարեկան է, կինովավերագրող է, այդ փաստաթղթերի մեջ կա նաև The New York Times պարբերականի վկայականը: Դա թույլ էր տվել ենթադրել, որ Ռենոն այդ պարբերականի թղթակիցն է, սակայն The New York Times-ը ժամեր անց ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ և միաժամանակ ընդգծել, որ Բրենթ Ռենոն հիմա չի հանդիսանում պարբերականի աշխատակից, թեպետ նախկինում համագործակցել է դրա հետ:

«Ռենոն տաղանդավոր լուսանկարիչ էր և ռեժիսոր, ով ժամանակին շատ տարիներ համագործակցել է մեր պարբերականի հետ, բայց Ուկրաինայում նա հավատարմագրված չէր մեր կողմից», — ասել է The New York Times-ի գլխավոր խմբագրի տեղակալ Քլիֆ Լևին:

«Լրագրողի մասնագիտությունը ռիսկ է ենթադրում, ամերիիկացի Բրենթ Ռենոն իր կյանքով վճարեց ագրեսորի նենգության, դաժանության և անգթության մասին պատմելու փորձի համար», — ասել է Կիևի շրջանի ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Նեբիտովը:

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները