«Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է հարկադրանքի ու մաքսիմալիզմի վրա». Հակոբյան

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չվերսկսվելու փաստն ինչպե՞ս եք գնատահատում: Եվ ի՞նչ խնդիրներ եք տեսնում հաղորդակցության ուղիների վերականգնման, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման մեջ:

Նախ, կարևորագույն խնդիրը պատերազմի ավարտից 1,5 տարի անց դեռևս հումանիտար խնդիրների առկայությունն է, հատկապես՝ վերաբերող գերիներին ու պահվող անձանց: Այս մարդկանց ճակատագրերը քաղաքական մանիպուլյացիաների ու առևտրի առարկա դարձան, իսկ այսօր նրանց մասին ընդհանրապես չի խոսվում: Սա ուղղակի անընդունելի է:

Զուգահեռ, ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հավակնություններ արտահայտել ՀՀ տարածքի և «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ և այլն: Հստակ երևում են Արցախը հայաթափելու Ադրբեջանի ջանքերը՝ գազատարի դեպքն ու հումանիտար աղետի հրահրումը վերջին դրսևորումներից մեկն է:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա Ադրբեջանն ամեն ինչ անում է հակամարտության գոյությունը բացառելու, Արցախի կարգավիճակի հարցն օրակարգից հանելու և քննարկումներն այլ հարթություններ տեղափոխելու համար: Հայկական կողմից, ցավոք, բացի դեկլարատիվ հայտարարություններից սրան հակազդելու իրական քայլեր չենք տեսնում: Մինչև այս պահը չի հաջողվել ապահովել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Արցախ, ավելին՝ նույնիսկ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարությունը պատերազմի ավարտից հետո ոչ մի անգամ չի եղել Արցախում: Բացառություն է կազմել միայն Պաշտպանության նախարարը, որն այցից մի քանի օր հետո հեռացվել է պաշտոնից:Իսկ ներկայիս ստեղծված լարվածությունն Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում, բնական է, որ էլ ավելի է բարդացնելու համանախագահության ձևաչափի ակտիվացումն ու աշխատանքը:

Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է հարկադրանքի ու մաքսիմալիզմի վրա, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն չի դիմադրում, այլ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը:

Որքան երկար տևի այս դադարը բանակցություններում, այնքան դժվար է լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում հռչակված հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա կարգավորման հասնելը: Փոխարենը՝ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է մղում սեփական դիրքերը և՛ տեղում, և՛ միջազգային հանրության ընկալումներում:

Իսկ մեզ համար կարևոր է լուծել Արցախի երկարաժամկետ անվտանգության(անվտանգության բավական լայն իմաստով՝ գազատարի շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է), հումանիտար խնդիրները, առաջին հերթին՝ ապահովել պահվող անձանց և գերիների վերադարձը, թույլ չտալ Արցախի մեկուսացում արտաքին աշխարհից, վերացնել օկուպացիան, լուծել սոցիալական խնդիրները Արցախում և հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները