ՌԴ պաշտպանության նախարարությունը զգուշացրեց
Ուկրաինայում օտարերկրյա վարձկանների բոլոր տեղակայման վայրերը հայտնի են ռուս զինվորականներին, նրանց կշարունակեն հարվածել դիպուկ հարվածներով, չի լինի խղճահարություն վարձկանների նկատմամբ, որտեղ էլ որ նրանք լինեն, Ուկրաինայում երկուշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Արևմտյան մի շարք երկրներ պետական մակարդակով խրախուսում են իրենց քաղաքացիների՝ որպես վարձկանների մասնակցությունը ռուսական զորքերի դեմ ռազմական գործողություններին: Ուկրաինայում օտարերկրյա այս կատեգորիայի քաղաքացիների մահվան ողջ պատասխանատվությունը կրում է միայն այդ երկրների ղեկավարությունը»,- ասել է Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ իրենց հայտնի են օտարերկրյա վարձկանների բոլոր տեղակայումներն Ուկրաինայում։ «Նրանք կշարունակեն դիպուկ հարվածներ ստանալ, ինչպես մարտի 13-ին Ստարիչի գյուղում և Յավորովսկի զորավարժարանում ուսումնական կենտրոնների ոչնչացումը»,- հավելել է գեներալը։
«Ուզում եմ կրկին զգուշացնել ձեզ՝ վարձկանների նկատմամբ գթասրտություն չի լինի, անկախ նրանից, թե Ուկրաինայի տարածքում որտեղ են նրանք գտնվում»,- ասել է Կոնաշենկովը։