Օր 23. Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Twitter-ում գրել է. «Բացարձակապես անընդունելի է, որ Ռուսաստանից ներգաղթյալները մեր երկրում ենթարկվում են վիրավորանքի, նվաստացման կամ ֆիզիկական բռնության։ Որովհետև սա Պուտինի պատերազմն է։ Նա միայնակ է պատասխանատու ամեն ինչի համար»:
***

Զելենսկին բանտից ազատ է արձակվել «Տորնադո» գումարտակի անդամներին, որոնք հայտնի են Լուգանսկի շրջանի խաղաղ բնակիչների նկատմամբ իրենց դաժանությամբ. RT
***

ԵՄ երկրները կկորցնեն առնվազն 500 միլիարդ եվրո, եթե Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցվի, և ներդրումները փոխադարձ դուրս բերվեն, ասել է ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը. ТАСС
***

Ռուսաստանի հարավային օդանավակայաններում գործող օդային երթևեկության սահմանափակումները երկարաձգվել են մինչև մարտի 26-ը. РИА новости
***

Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է ռուսական զորքերի կողմից Իզյումը գրավելու և Կիևին հրետանի մոտեցնելու մասին։
***

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ատելության մակարդակն աննախադեպ է, ասել է Ասադը։
***

Հաղորդվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մելիտոպոլի վրա «Տոչկա-Ու» հրթիռների կրկնակի հարվածի մասին։
Երկու հրթիռներն էլ խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգով։ Մի հրթիռի բեկորները վնասել են գազատարը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Երկրորդն ընկել է բնակելի թաղամասից դուրս։
***

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերությունից ազատված Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովին պարգևատրել է Արիության III աստիճանի շքանշանով:
***

ԱՄՆ նախագահ Բայդենը կոշտացնում է Ռուսաստանի նախագահ Պուտինի նկատմամբ հռետորաբանությունը:
Երեկ նա նրան անվանել է «ռազմական հանցագործ», իսկ այսօր արդեն՝ «արյունոտ բռնապետ» և «ամենամաքուր ավազակ».
«Այժմ Իռլանդիան, Մեծ Բրիտանիան կանգնած են արյունոտ բռնապետի դեմ, ամենամաքուր ավազակի, ով անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։
***

Յոթնյակի արտգործնախարարների խումբը համաձայնել է ավելացնել Ուկրաինային մարդասիրական օգնությունը և կոչ է արել մյուս երկրներին ևս դա անել։
***

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անմարդկային» է համարում ռուսական զորքերի գործողությունները Ուկրաինայի տարածքում և կոչ է արել Արևմուտքին միասնություն ցուցաբերել:
***

Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն կդադարեցնի բոլոր հարաբերությունները Բելառուսի հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
***

Ռուսական առցանց խանութներում Samsung-ի սարքավորումների հանրաճանաչ մոդելները 3 շաբաթվա ընթացքում թանկացել են 12-42%-ով, ամենավաճառվող Xiaomi հեռախոսները՝ 12-24%-ով, ցույց է տվել price.ru-ի ուսումնասիրությունը․ գրում է ՌԻԱ Նովոստին։
***

Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին Չինաստանի ցանկացած օգնություն Ռուսաստանին «հետևանք կունենա», սակայն ձեռնպահ է մնացել պատժամիջոցների սպառնալիքից։
***

Նեբենզյա. «Ռուսաստանը դեռ չեղարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ուկրաինայի վերաբերյալ իր մարդասիրական բանաձևի քվեարկությունը. Արևմուտքը ստիպում է գործընկերներին չաջակցել բանաձևին»։
***
Ռուսաստանցի մարզիկներին թույլ չեն տա մասնակցել 2022 թվականին կայանալիք թեթև ատլետիկայի հեղինակավոր «Ադամանդե լիգային» (Diamond League), որն ընթանալու է աշխարհի 13 քաղաքներում՝ Դոհա, Լոնդոն, Յուջին, Ռաբատ, Հռոմ, Օսլո, Փարիզ, Ստոկհելմ, Շանհայ, Շենժեն, Մոնակո, Լոզանա, Բրյուսել և եզրափակիչը՝ Ցյուրիխում:

  
դիտվել է 704 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները