Խարկովում զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը
Խարկովում զոհվել է 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը Պավլոգրադից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջին հայտնել է քաղաքական վերլուծաբան, Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը։
Ինչպես հայտնում է «Դնեպր Վեչերնի» պորտալը․ «Արտյոմը համագործակցում էր Help arm կազմակերպության հետ։ Նրա երկու քույրերը նույնպես կամավորներ են։ Վիրավորվել է նաեւ նրա հարազատ քույրը՝ Ալյոնա Այվազյանը, ով այժմ հիվանդանոցում է։ Աղջկան վիրահատել են»։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ուկրաինայի հայ համայնքից զոհվածների թիվը հասել է 11-ի։ Հակոբյանի խոսքով՝ մահացածները բնակվում էին Չոնգարում, Խերսոնում, Մարիուպոլում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում եւ Կիեւի մարզի Իրպեն քաղաքում։