ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Շաբաթ օրը ռուսական ավիացիան հարված է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է «Интерфакс-АВН»-ը։

«Օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական, բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 59 ռազմական օբյեկտների»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով, դրանց թվում են երեք հրամանատարական կետեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երկու սարքավորումներ եւ երկու ռադիոլոկացիոն կայաններ՝ Բոգոդուխով քաղաքի մոտ, հրթիռահրետանային զենքի երկու պահեստ, ինչպես նաեւ՝ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 51 վայր։

««Ֆորպոստ ՌՈՒ» անօդաչու թռչող սարքով Կիեւից 60 կմ հյուսիս գտնվող Վիպոլզով բնակավայրի տարածքում ոչնչացվել է լուսավորման եւ «Ս-300» զենիթահրթիռային համակարգի ուղղորդման մեկ ռադիոլոտեղորոշիչ սարք», — ասել է Կոնաշենկովը։

«Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում խոցել են հինգ ուկրաինական անօդաչուներեր, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար ՏԲ-2»՝ Մալովորոնցովկայի մոտ»,- ասել է նա։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 201 անօդաչու թռչող սարք, 1443 տանկ եւ այլ զրահատեխնիկա, համազարկային կրակի 147 ռեակտիվ համակարգ, 564 դաշտային հրետանի եւ ականանետ, ինչպես նաեւ 1248 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- հավելել է նա։

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան
Ամենաընթերցվածները