ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է
Ռուս զինվորականները Կասպից ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով և Ղրիմի օդային տարածքից «Կինժալ» հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում վառելիքի և քսանյութերի մեծ պահեստի վրա:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Կասպից ծովի ջրերից «Կալիբր» ծովային թևավոր հրթիռները, ինչպես նաև Ղրիմի տարածքի օդային տարածքից «Կինժալ» ավիացիոն հրթիռային համակարգերը «հիպերձայնային աերոբալիստական հրթիռներով ոչնչացրել են վառելիքի և քսանյութերի պահեստավորման մեծ բազա Ուկրաինայի զինված ուժերի՝ Նիկոլաևի շրջանի Կոնստանտինովկա գյուղի մոտակայքում:
Այս բազայից ուկրաինական զրահատեխնիկայի վառելիքի հիմնական մատակարարումներ են կատարվել Ուկրաինայի հարավում ռազմական գործողությունների շրջաններում»,- ասել է Կոնաշենկովը։