Էդգար Մելիքսեթյանը մահացել է
«Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում են «Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում։ «Խոր ցավով տեղեկացանք Լոռու մարզի Թումանյան համայնքի «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վաղաժամ մահվան մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ կրակոցներ են հնչել Լոռու մարզում, որի ժամանակ կրակել են «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Էդգար Մելիքսեթյանի վրա: