Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Տաշիր

Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Տաշիր. 300-ից ավելի ավտոմեքենաներ անօգնական մնացել են ճանապարհին

 

Shamshyan.com-ը գրում է․ Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի վարչական տարածքում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Վանաձորից մինչև Ստեփանավանի թունել ճանապարհը սպասարկող ճանշինականները մաքրել են, ու երթեկությունը անցանելի է, ապա Ստեփանավանի թունելից Տաշիր տանող ճանապարհի մոտ 20 կմ-անոց ճանապարհահատված ամբողջովին պատված է մերկասառույցով, ու 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն։

 

Մի բեռնատար, ժողովրդի լեզվով ասած, «մկրատ է արել», ու հիմա քաղաքացիները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5 վաշտի 1-ին դասակի ծառայողներով՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ փորձում են բեռնատարը դարձի բերել։

Այս մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածը ընդհանրապես մշակված չէ, իսկ աշխատանքները պետք է կատարեր «Արգիշտի» ՍՊԸ-ն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները իրենց զայրույթն էին արտահայտում ու ասում էին.

«Արդեն 4-5 օր է, բարձիթողի վիճակում է այս ճանապարհը. ում ահազանգել ենք, ոչ մի օգուտ։ Մի հատ էլ մեզ են մեղադրում, թե ձեզ ո՞վ է ասել, որ էդ ճանապարհով երթևեկեք։ Նման հիմար պատասխան չէինք սպասում։

Եթե ճանապարհը սպասարկող ընկերությունը ժամանակին կատարեր աշխատանքներ՝ ձնահեռացման ու ճանապարհը մերկասառույցից մաքրելու, ասել է, թե՝ աղ ու ավազ լցնեին, վստահ ենք՝ ճանապարհը կդառնար անցանելի։

Իսկ հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Բա ո՞ւր են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհային դեպարտամենտի, Լոռու մարզպետարանի չինովնիկները։

Թողնես՝ միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, գնան, մի 2-3 բարվոք ճանապարհներին նկարվեն, գցեն ֆեյսբուք, անունն էլ գրեն, թե գործ են արել։ Այ հիմա էստեղ պետք է լինեին էդ պաշտոնյաներն ու իրենց աչքով տեսնեին, թե ինչ բարձիթողի վիճակ է։

Այս 4 օրերի ընթացքում մեզ միայն արտակարգ իրավիճակների նախարարության Ստեփանավանի ու Կիրովականի հրշեջ-փրկարարներն ու ոստիկաններն են օգնության ձեռք մեկնել։

Մեզ հետ հավասար ԳԱԻ տղերքը բահերով ճանապարհի սառույցն էին կոտրում։ Միակ սփոփանքը նա է, որ էս ամենի հետևանքով տուժածներ չկան։ Բայց գոնե հիմա կառավարությունը հետևություններ անի»։

դիտվել է 732 անգամ
Լրահոս
Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները