Ըստ քաղաքագետի` Երևանում կհաղթի ՔՊ թեկնածուն

Երևանի ավագանու ընտրությունների մրցավազքը, կարելի է ասել, արդեն թեժ պայքարի փուլ է մտնում։ Որ քաղաքական ուժը, ի վերջո, կհաղթի, և ինչպիսի ընթացք է կանխատեսվում. այս մասին է Orer.am֊ի զրույցը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Քաղաքագետն անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի ընտրվելու շանսերին` ասաց․ «Ես կարծում եմ, որ ՔՊ-ի թեկնածուն ամեն դեպքում հաղթելու է քանի որ ներկա պահին հասարակության տրամադրությունները այնպիսին են, որ նրա դեմ առաջադրված մյուս թեկնածուները չունեն վստահություն հասարակության կողմից և անկախ այն հանգամանքից, որ Երևանում ՔՊ-ի նկատմամբ համակրանքը զիջում է մարզերում առկա համակրանքին, այնուամենայնիվ որևէ այլ քաղաքական ուժ այս պահին չկա, որը կարող է ձեռնոց նետել ՔՊ թեկնածուին»։

Անդրադառնալով Ավինյանի թեկնածությանը և ընդհանրապես քաղաքական թիմին` քաղաքագետն ասաց, որ նրանց աշխատանքը ընդհանուր առմամբ կարելի է գնահատել` հաշվի առնելով 2018 թվականից մինչ օրս ՔՊ-ի գործողությունները և ընդհանուր արդյունքները. «Կարող եմ ասել, որ որևէ յուրահատուկ բան չկա այն ամենի մեջ, որ Տիգրան Ավինյանն է առաջադրվել»,֊ասաց նա։ 

Սոնա Գիշյան

Orer.am

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները