Մեկ ամիս առաջ Մայր Աթոռի ներկայացուցիչը օրհնում էր Ծառուկյանի` Քրիստոսի արձան դնելու նախաձեռնությունը, այսօր պնդում հակառակը

«Շատ զարմացած եմ իրենց այսօրվա հայտարարությունից, այն դեպքում, երբ  մեր քննարկումներին ներկա է եղել Տեր Ասողիկը, ով նաև Վեհափառի անունից է նաև խոսել, շնորհավորել, նաև օրհնություն բերել մեր նախաձեռնությանը։ Ավել մեկնաբանություններ այս պահին չեմ կարող անել, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ արձան- համալիր» մրցութային հանձնախմբի համակարգող, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանն, անդրադառնալով  Մայր Աթոռի այսօրվա հայտարարությանը, որով դեմ են Քրիստոսի արձանի կառուցմանը։

«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը:

Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», – նշված է հայտարարությունում։

Ամեն դեպքում Ռուբեն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին իրենց պլաններում փոփոխություն չկա։

Հիմա այն մասին, թե ինչ է ասել Տեր Ասողիկը, ով ըստ էության փոխանցել է նաև Գարեգին երկրորդի տեսակետը։

Մայր Աթողի արխիվի և թանգարանի տնօրեն Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը քննարկմանը մասնակցել է այս տարվա փետրվարին։ «Ես ուրախ եմ, որ Հայոց Հայրապետից շնորհ և օրհնություն ունեմ այսօր այստեղ լինելու։ Ինչպես մենք ենք բացառիկ աստվածընտրյալ ժողովուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պիտի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական, մշակութային արվեստաբանական մտածողությունը։ Վերստին գնահատականք  և օրհություն պարոն Ծառուկյանին, որ Աստծո ներշնչանքով այս գաղափարը ունեցավ մեր պատմության այս դժվարին փուլին, այս գաղափարով մխիթարություն պիտի բերենք մեր ժողովրդին»,- ասում է Տեր Ասողիկը այս տարվա փետրվարի 22-ին, Կենտրոն ՀԸ պատրաստած տեսանյութում։

Հետաքրքիր է մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը օրհնած Մայր Աթոռի ներկայացուցիչը, որ վսհտահորեն պնդում է, որ փոխանցում է նաև Վեհափառի խոսքը, ինչու այսօր արդեն Մայր Աթոռը այլ դիրքորոշմամբ է հանդես գալիս։

Irakanum.am

Ներկայացում ենք Կենտրոն ՀԸ հիշյալ տեսանյութը։ Տեր Ասողիկի խոսքը՝ 2:09-ը րոպեից։

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները