Երևանում թիվ 77 երթուղու վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Տեղում պարեկները պարզել են նաև, որ ГАЗель-ը նաև բախվել է նշված հատվածում կայանված Opel-ին:
