Հերիք չի՞ էս ժողովրդին խաբեք ու դնեք թուրքական դանակի տակ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Այսօր խորհրդարանում, քպ-ական պատգամավորը “բարոյախրատական” ոճի մեջ ելույթ է ունեցել, իբր թուրքերի հետ եղբայրություն անելու անհրաժեշտության մասին: Մի կողմ թողնենք 30 տարվա “թալանի” ու նմանատիպ լոլոների մասին նրա մանիպուլյատիվ խոսքերը և անդրադառնանք թուրքի հետ “եղբայրությանը”:
 
Աշխարհի պատերազմական թոհուբոհի մեջ, “խաղաղության դարաշրջան” բացողները` Հայոց Բանակն արյունաքամ անելուց, բարոյալքելուց ու հերոսներին նսեմացելուց հետո, այդպես էլ չկարողացան խաղաղություն կառուցել: Թուրքի ուզած արցախյան տարածքները հանձնելուց, Հայաստանի սահմաններն ու սահմանամերձ գոտիները օկուպացնելուց, Հայաստանի գյուղամերձ հանդերն ու արոտները թուրքի վերահոսկողությանը թողնելուց, միջպետական ռազմավարական ճանապարհը նվիրաբերելուց հետո՝ քպ-ականները արդեն պատրաստ են ախպերության:
Պատկերացնում եք չէ՞, սովորական խաղաղություն չեն կարողանում հաստատել, բայց ախպերության մասին հավեսով խոսում են:
 
Շատ լավ, ասենք թե բոլորս պատրաստ ենք թուրքի հետ ախպերություն անենք, որպեսզի որոշ օլիգարխներ ավելի շատ փող աշխատեն: Նույնիսկ ավելին ասեմ՝ ենթադրենք նույնիսկ պատրաստ ենք հանուն խաղաղության, թուրքի հետ քիրվայություն անելուն: Միայն ենթադրենք:
 
Հիմա քպ-ականների թուրք ախպերների մասին: Զաքիր Հասանով “ախպերը” այսօր Բաքվում ռազմական խորհրդակցություն է արել և հանձնարարել հետևյալը. “...Պահպանել զորամասերի պատրաստականության բարձր մակարդակը, մշտապես կատարելագործել ծառայողական-մարտական գործունեությունը, բարձրացնել զգոնության մակարդակը: Անցկացնել ինտենսիվ մարզումներ և գործնական պարապմունքներ իրական մարտական պայմաններով, պատրաստ լինել մարտական առաջադրանքների հստակ և ժամանակին կատարմանը”: Զինվորականները գիտեն, որ նման հաղորդագրությունները հենց այնպես չեն լինում:
 
Այն ինչ կատարվել և կատարվում է Արցախում, այն ինչ հիմա կատարվում է Հայաստանի շուրջ, այն ինչ ասում է քպ-ի ախպեր Զաքիրը՝ խաղաղության ժանրի՞ց է, թե՞ ախպերության: Հերիք չի՞ էս ժողովրդին խաբեք ու դնեք թուրքական դանակի տակ: Երկիր ու ժողովուրդ պահել չգիտեք, գոնե թասի՛բ ունեցեք, գոնե մարդկային պարզ բանականությո՛ւն ունեցեք, գոնե ձեր սերունդների մասին մտածեք:
 
Ի՞նչ է ասում քպ-ական քարոզչությունը: Ասում է “Քվեդ տուր Նիկոլին, տունդ տուր թուրքին ու դարձիր թրքահպատակ ախպեր”:
 
Ձեր վարած ստորաքարշ արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ դուք ժողովուրդների հետ բարեկամություն անել չգիտեք, պարոնայք քպ-ականներ: Դուք նույնիսկ ձեր ժողովրդի հետ բարեկամություն անել չգիտեք: Որովհետև բարեկամությունը՝ ազնվություն, համախմբվածություն, փոխադարձ հարգանք է պահանջում: Իսկ ձերը՝ թշնամություն, անեծք, խաբկանք, մահ ու կեղծիք սերմանելն է: Ձեր տեսակի հետ, նույնիսկ սատանան բարեկամություն չի անի:
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները