Ռուբլին կայծակնային աճ է գրանցել. դոլարը նույնպես շարունակում է վերելքը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 490.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.92 դրամ (նվազել է 1.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.13 դրամ (նվազել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.23 դրամ (մնացել է անփոփոխ): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 376.67 դրամ, ոսկի՝ 29,324.45 դրամ, պլատին՝16,414.1 դրամ: