Փառուխում տիրող իրավիճակը մասին. ռեզերվից նոր ուժեր կկիրառվեն
Մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերը հատել են կողմերի շփման գիծը Փառուխ բնակավայրի ավերակների տարածքում, ինչով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տելեգրամյան ալիքում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պահուստներն առաջ քաշելու որոշում է կայացրել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։
Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։