Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ. РИА Новости

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան այսօր՝ մարտի 29-ին, Ալմաթիում կայացած ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում կարծիքներ են փոխանակել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости:

Իր ելույթի ժամանակ Սիմոնյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Իր հերթին, Գաֆարովան եզրափակիչ ելույթի ժամանակ հայտնել է Բաքվի դիրքորոշումը:

«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտման մասին տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված կազմավորումների անդամները, որոնք ապօրինի մտել են Ադրբեջանի ինքնիշխան տարածք, փորձել են հերթական դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ, և մեր զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել»,- ասել է նա։

Գաֆարովի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի հունվարի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա դրույթները։

Միլի մեջլիսի նախագահը պահանջել է նաև հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք 2020 թվականի հունվարի 10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո մտել են Ադրբեջանի տարածք, Ժնևի կոնվենցիայի համաձայն չեն ճանաչվում որպես ռազմագերի և ենթակա են քրեական պատասխանատվության։

Այս հայտարարություններին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ խախտումներ են արձանագրվել նաև Ռուսաստանի Դաշնության կողմից, որը անվտանգության երաշխավորն է Արցախի այդ հատվածում։

«Կցանկանայի կրկնել, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- հավելել է ԱԺ նախագահը։

Ի պատասխան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարը հայտարարել է, որ Բաքուն բազմիցս առաջարկել է Երևանին կնքել հաշտության պայմանագիր՝ հաշվի առնելով այն հինգ կետերը, որոնք շատ լավ հայտնի են հայկական կողմին։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի համար այս հինգ կետերն ընդունելի են, և մենք կարծում ենք, որ եթե որոշ ասպեկտներ ավելացնենք, կարող ենք սկսել իրականացնել այս աշխատանքը»,- քննարկումը եզրափակել է Ալեն Սիմոնյանը։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները