«Հրապարակ». Թշնամին քանդում է հայկական գերեզմանները

Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։

Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։

Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 727 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները