ՀՀ–ում երկու երկրաշարժ է գրանցվել

2022թ. մարտի 23-ից 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։ Մարտի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում և Պաղաղբյուր գյուղում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Մարտի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ։ Իսկ տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Մարտի 23-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։ Մարտի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Մարտի 26-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 50 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 26 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Մարտի 23-ին և 30-ին 6.0 և 6.7 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել համապատասխանաբար Վանուատուի և Նոր Կալեդոնիայի տարածքներում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

դիտվել է 841 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները