Մահացել է Հրանտ Թովմասյանը

Մարտի 28-ին կյանքից 92 տարեկան հասակում հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Հրանտ Թովմասյանի բազմաթիվ գիտական արդյունքները, ինչպես նաև վարչական, մանկավարժական, խմբագրական և կազմակերպչական գործունեությունը դժվար է գերագնահատել: Նրա անվան հետ է կապված ռադիոաստղագիտության ոլորտում հայ աստղագիտության նվաճումների զգալի մասը, իսկ վերջին տարիներին նա կարևոր գիտական արդյունքներ է ստացել նաև աստղագիտության այլ բնագավառներում: Հրանտ Մուշեղի Թովմասյանը ծնվել է 1929թ. հունիսի 3-ին Երևանում: 1948թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթ. ֆակուլտետը, որն աստղաֆիզիկա մասնագիտությամբ ավարտել է 1953թ-ին: Այդ թվականից նրա կյանքն ու գործունեությունը կապված են եղել Բյուրականի աստղադիտարանի հետ: 1953-1956թթ. սովորել է ԲԱ կից ասպիրանտուրայում և 1958թ-ին ԵՊՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ինտերֆերոմետրիկ ռադիոդիտակների զգայնության բարձրացումը» թեմայով (պրոֆ․ Ս. Ե. Խայկինի ղեկավարությամբ): 1968-1972թթ. եղել է ԲԱ գիտական քարտուղարը, 1969թ-ին պաշտպանել է դոկտորական թեզ «Գալակտիկաների և գալակտիկաների կույտերի ուսումնասիրություն օպտիկական և ռադիո եղանակներով» թեմայով, 1972-1992թթ. եղել է լաբորատորիայի վարիչ, 1979-1986թթ.` ԲԱ գիտական գծով փոխտնօրեն, 1986թ-ից` առաջատար գիտաշխատող և գիտական թեմատիկ խմբի ղեկավար: 1967-1992թթ. դասավանդել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնում, 1986թ-ից եղել է պրոֆեսոր: 1992թ-ից մինչ մահը աշխատել է Մեքսիկայի Աստղաֆիզիկայի, oպտիկայի և էլեկտրոնիկայի ազգային ինստիտուտում (INAOE, Պուեբլա) որպես ամենաբարձր` «C» տիտղոսի հետազոտող: Տարբեր տարիներին աշխատել և հիմնականում ռադիո դիտումներ է իրականացրել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի և Հարավային Կորեայի աստղադիտարաններում: Նա ղեկավարել է բազմաթիվ թեզեր թե՛ Հայաստանում և թե՛ Մեքսիկայում: Հ. Թովմասյանի աշխատանքները վերաբերում են ռադիոաստղագիտությանը, տիեզերական (արտամթնոլորտային) աստղագիտությանը, OB աստղասփյուռներին, արտագալակտիկական աստղագիտությանը, բռնկվող աստղերին: Հիմնական գիտական արդյունքներից կարելի է նշել գալակտիկաների կենտրոնական տիրույթների բյուրականյան դասակարգումը և նրանց ռադիոդիտումները, Մարգարյանի գալակտիկաների ռադիոդիտումները և ակտիվության տարբեր դասերի օբյեկտների մոտ ռադիոճառագայթման հզորության բացահայտումը, գալակտիկաների խմբերի և կույտերի, ինչպես նաև աստղակույտերի ռադիոճառագայթման ուսումնասիրությունը, բռնկվող աստղերի մոտ արագ բռնկումների հայտնաբերումը, տիեզերական գերմանուշակագույն աստղադիտակներով OB աստղասփյուռների ուսումնասիրությունը, Բյուրականի երկրորդ շրջահայության օբյեկտների սպեկտրային ուսումնասիրությունը, կոմպակտ գալակտիկաների կոմպակտ խմբերի ուսումնասիրությունը և այլն: Հ. Թովմասյանը նաև զգալի ներդրում է ունեցել աստղագիտական գործիքաշինության մեջ: Նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ պատրաստվել են «Գլազար» (1987) և «Գլազար-2» (1990) տիեզերական աստղադիտարանները, «Աշոտ» (1988) տիեզերական աստղադիտարանի նախագիծը, «Աստրոն» տիեզերական աստղադիտարանի օֆսեթ ուղեկցող համակարգը (1984) և Երկխողովակ արագ լուսաչափը (1987): Թովմասյանը 1969-1991թթ. եղել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումների» գլխավոր խմբագիր, 1969-1986թթ. «Աստղաֆիզիկա» հանդեսի, իսկ 1975-1996թթ. «Земля и Вселенная» համամիութենական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Նա եղել է ԲԱ գիտական և մասնագիտական խորհուրդների, Համամիութենական աստղագիտական-գեոդեզիական ընկերության (ВАГО, 1975-1983) խորհրդի, ԽՍՀՄ ԳԱ և կառավարության տիեզերական աստղագիտության միացյալ խորհրդի (1978-1991), ինչպես նաև մի շարք գիտական ընկերությունների անդամ: Անդամակցել է նաև ՄԱՄ-ը (1967), ԵԱԸ-ին (1990) և ՀԱԸ-ին (2002): 1985թ-ին «Աստրոն» տիեզերական նախագծի համար արժանացել է Հայկ. ԽՍՀ պետական մրցանակի: Հ. Թովմասյանը 12 գրքերի, 175 գիտական հոդվածների և մի քանի տասնյակ գիտաժողովների նյութերում աշխատանքների հեղինակ է: Առավել կարևոր գրքերից են՝ «Աստղագիտություն: Ձեռնարկ միջն. դպրոցի համար» (1970, 1971, 1973, հեղինակակիցներ` Մ. Ա. Առաքելյան, Ա. Տ. Քալլօղլյան, Լ. Վ. Միրզոյան), «Մոլեգին գալակտիկաներ» (1974), «Ռադիոաստղագիտություն» (1976), «Взрывающиеся миры» (1979), «Внегалактические источники радиоизлучения» (1986), «Ռադիոգալակտիկաներ» (1987):

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները