Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների եզակի դերը CodeSignal ընկերությունում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հայկական CodeSignal ստարտափի Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագրային ինժեներների թիմի ղեկավար Դմիտրի Ֆիլիպովի հոդվածը։ Մի քանի տարի հեռահար աշխատելուց հետո Դմիտրին այժմ գտնվում է Հայաստանում և շարունակում էկատարել իր պարտականությունները CodeSignal-ի Երևանի գրասենյակից։

Եթե Դուք CodeSignal-ում անցել եք Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումներից (Certified Coding Assessment) որևէ մեկը կամ տեխնիկական հարցազրույցի ժամանակ հանդիպել եք որևէ առաջադրանքի CodeSignal-ի շտեմարանից, ապա առնչվել եք մեր Տեխնիկական առաջադրանքների մշակման ծրագր ա յին ինժ ե ներ ն ե ր ի (Technical Assessment Developers) թիմի աշխատանքի հետ։ Տեխառաջադրանքների ինժեներները պատասխանատու են ծրագրավորման հետաքրքիր առաջադրանքների մշակման համար, որոնք օգնում են գործատուներին գնահատել թեկնածուի ինժեներական կարողությունների լայն շրջանակը։ Սա բավականին յուրահատուկ հաստիք է, որը պահանջում է ստեղծարարություն, software-ի վերաբերյալ ծավալուն գիտելիք, ինչպես նաև շարունակ սովորելու ու բացահայտելու եռանդ։ Տեխառաջադրանքների ինժեներների հաստիք կա աշխարհի ընդամենը մի քանի կազմակերպությունում միայն, ուստի որոշեցինք «լույս սփռել» մեր թիմի կատարած յուրատեսակ աշխատանքի վրա։

Ինչո՞վ են զբաղվում տեխառաջադրանքների ինժեներները

Մեր թիմը ստեղծում է գործնական առաջադրանքներ, որոնց լուծումները պահանջում են հստակ ինժեներական հմտությունների կիրառում (backend, frontend, DevOps, analytics, data science, mobile development և այլն)։ Աշխատանքն ունի երկու ուղղվածություն. առաջադրանքների շտեմարանի համալրում, որը մեր հաճախորդ-ընկերությունները կարող են օգտագործել աշխատանքի դիմորդների հմտությունները գնահատելու համար, և ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների (Certified Coding Assessment) կազմում ու մշակում, որը հասանելի է յուրաքանչյուրի համար։

Շարունակաբար թարմացնում են CodeSignal-ի առաջադրանքների շտեմարանը հաճախորդ-ընկերությունների համար

Տեխառաջադրանքների ինժեներները պատասխանատու են առաջադրանքների հարուստ շտեմարանի (մոտ 4000 առաջադրանք) թարմացման և դրանց ստեղծման ու մշակման գործընթացների օպտիմալացման համար։ Մեր հարթակը կիրառող կազմակերպությունները կարող են օգտագործել այդ առաջադրանքները տեխնիկական մասնագետների ներգրավման պրոցեսում, որպեսզի չափեն վերջիններիս իրական կարողությունները հնարավորինս անկողմնակալ։ Թեև հաճախորդները կարող են մշակել իրենց ընկերության համար հատուկ թեստեր, մեր թիմի աշխատանքի նպատակն է ապահովել նրանց տարբեր թեմաների շուրջ կազմված առաջադրանքների լայն ընտրությամբ։ Մենք կենտրոնանում ենք աշխատանքին սերտ առնչվող՝ գործնական առաջադրանքների վրա, որոնք կօգնեն մեր հաճախորդներին նվազեցնելու կողմնակալությունն իրենց հարցազրույցների ընթացքում։ CodeSignal հարթակն ունի երկու հիմնական օգտատեր. գործատուն, որը օգտագործելու է առաջադրանքները աշխատանքի ընդունման համար, և թեկնածուն, որը լուծելու է դրանք։ Երկու կողմերի համար էլ լավ փորձառություն ապահովելու ճանապարհին մենք ունենում ենք, այսպես կոչված, Գոլդիլոկի խնդիր. առաջադրանքները պետք է լինեն բարդ, բայց իրատեսական։ Դրանք պետք է լինեն հետաքրքիր, սակայն նախատեսված չլինեն «ընթերցանության» հմտությունը ստուգելու համար։ Դա չպետք է լինի մի բան, որի հետ թեկնածուն առնչվել է հազարավոր անգամներ, սակայն չպետք է լինի նաև մի բան, որն «օդից է ընկել»։ Այն լուծելը պետք է խլի անհրաժեշտ չափով ժամանակ։

Մշակում են մեր Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումները (Certified Coding Assessments)

Մեր աշխատանքի ամենաբարդ հատվածներից է Ծրագրավորման սերտիֆիկացված թեստավորումների կազմումը, ինչի միջոցով կարելի է գնահատել ծրագրավորման մի շարք առանցքային հմտություններ։ Քանի որ մեր առաջադրանքները դարձել են ոլորտային ստանդարտ ծրագրավորողների համար, պետք է զգուշորեն մոտենանք և կարողանանք երաշխավորել առաջադրանքների բալանսավորված լինելը, անաչառությունը և գրագողությունից պաշտպանված լինելը։ Մենք շարունակաբար բարելավում ենք մեր ունեցած առաջադրանքները և պլանավորում ավելացնել դրանց թիվը՝ աշխատանքային այլ ոլորտներ ստանդարտացնելու համար։ Առաջադրանքների և խնդիրների մշակումը ժամանակատար գործընթաց է։ Մենք թիմի ներսում և դրանից դուրս մշտապես քննարկում, դիտարկում և թեստավորում ենք առաջադրանքները։ Ընդհանուր առմամբ, մենք սերտ համագործակցում ենք մեր հետազոտողների թիմի հետ, որպեսզի ստանանք ակադեմիական տեսակետ և վստահ լինենք, որ ստեղծվելիք առաջադրանքները լուծում են թեկնածուների գիտելիքները չափելու խնդիրը։ Մենք նաև աշխատում ենք CodeSignal-ի պրոդուկտը մշակող թիմի հետ՝ համոզվելու համար, որ մեր IDE-ն և հարթակը ապահովում են տարբեր տեսակի առաջադրանքների համար անհրաժեշտ ֆունկցիոնալություն։ Կամուրջ ծառայելով հետազոտման և պրոդուկտի միջև՝ տեխառաջադրանքների ինժեներներն առանցքային ազդեցություն ունեն CodeSignal հարթակի օգտատերերի փորձառության վրա։

Մասնակցում են CodeSignal հարթակի կառուցման գործընթացին

Տեխառաջադրանքների ինժեներները նաև մասնակցում են են CodeSignal հարթակի կառուցմանը և պրոդուկտի մշակմանը՝ աշխատելով հարթակի այն բաղադրիչների վրա, որոնք կապված են առաջադրանքների և թեստերի մշակման հետ։ Համակարգում շարունակ ավելացնում ենք նոր լեզուներով առաջադրանքներ մշակելու և դրանք լուծելու հնարավորություններ։ Ինչպես նաև զարգացնում ենք առաջադրանքներ կազմելու համար անհրաժեշտ գործիքակազմը։

Ի՞նչ հմտություններ են անհրաժեշտ տեխառաջադրանքների ինժեներ լինելու համար

Տեխառաջադրանքների ինժեներների դերը բավականին յուրահատուկ է։ Աշխատանքը լավ կատարելու համար անհրաժեշտ է հասկանալ ինժեներական տարբեր ուղղությունները և դրանց համար անհրաժեշտ հմտությունները։ Օրինակ՝ կարևոր է հասկանալ, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ frontend engineer լինելու համար, և ինչպես կարելի է մշակել տվյալ հմտությունը ճշգրիտ և անկողմնակալ գնահատող առաջադրանք։ Տեխառաջադրանքների ինժեներներին նաև անհրաժեշտ է համընթաց շարժվել նոր տեխնոլոգիաների արագ զարգացման հետ։ Ծրագրային ապահովման ոլորտն անընդհատ փոփոխվում է, այդ իսկ պատճառով կան բազմազան լեզուներ ու տեխնոլոգիաներ, որոնց անհնար է տիրապետել ամբողջապես։ Ամեն օր մեր մասնագետները թեստեր են մշակում նոր տեխնոլոգիաների համար, որոնց հետ նախկինում չեն առնչվել։ Սա նշանակում է, որ Տեխառաջադրանքների ինժեներները պետք է սիրեն կարճ ժամանակահատվածում նոր բաներ սովորել։ Իսկ Software ոլորտի փորձը նույնպես մեծ առավելություն է։

Կարծում եք՝ Ձեզ կհետաքրքրի՞ CodeSignal-ում տեխառաջադրանքների ինժեներների հաստիքը

Մենք ընդլայնում ենք մեր թիմն ու փնտրում ստեղծարար և նպատակասլաց թիմակիցների՝ տեխնիկական հմտությունների գնահատման թիվ 1 հարթակի կառուցմանը միանալու համար։ Ավելին իմանալու և հաստիքին դիմելու համար անցեք հղումով.

Հոդվածը՝ https://codesignal.com/blog/ engineering/the-unique-role-of-assessmentdesign-engineers-at-codesignal/:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները