Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է 485.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.86 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.21 դրամ (նվազել է 3.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 637.61դրամ (նվազել է 3.22 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.98 դրամ (աճել է 0.15 դրամով):