Ռուսական նահանջից հետո սահմռկեցուցիչ պատկերներ են բացվում

Համաշխարհային մամուլը եւ իրավապաշտպան կազմակերպությունները լուսանկարներ եւ վկայություններ են հրապարակում Կիեւի հյուսիս-արեւելյան Բուչա քաղաքից, որը երեկ ուկրաինական բանակն ազատագրել է ռուսներից։ Պատկերներն ու վկայություններն իսկապես սահմռկեցուցիչ են։ Human Rights Watch-ը հայտարարել է, որ ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքել։ Բուչայի փողոցներում տասնյակ դիակներ են հայտնաբերվել, որոնց ենթադրաբար գնդակահարել են ռուս զինվորականները հեռանալուց առաջ։ Քաղաքում ընդհանուր առմամբ 300 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնց հուղարկավորել են եղբայրական գերեզմաններում։ Նման իրավիճակի մասին է հաղորդվում նաեւ այլ քաղաքներում, որոնք հայտնվել են ռուսական օկուպացիայի տակ։ Բնակչության թալանի, բռնությունների, դեպորտացիայի տեղեկությունները ստուգվում են։ Ուկրաինայում բլից-կրիգի տապալումից ու խոշոր կորուստներից հետո ռուսական բանակն անցել է քաղաքների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրթիռակոծմանը, որոնց զոհ են գնացել հազարավոր բնակիչներ, այդ թվում՝ 150-ից ավելի երեխաներ։ Փախստականների թիվն անցնում է 4 միլիոնից։ Մի շարք քաղաքներ գրեթե հողին են հավասարացվել։ Ռուսական բանակի գործողությունները հիշեցնում են Հայաստանի դեմ 100 տարի շարունակ գործված ոճիրը, այդ թվում՝ ռազմական պլանավորման առումով։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանը գործում է ուղիղ, իր դեմքով, Հայաստանի դեմ՝ պրոքսի թուրքերի միջոցով։ Նմանությունը գալիս է դրանից, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ ռազմական արշավի պատմական-քաղաքական նույն հիմքից։ 

դիտվել է 303 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի
Ամենաընթերցվածները