«Ավինյանը տիրապետում է Երևանի խնդիրներին». Երևանի ավագանու անդամ

Իշխող ՔՊ կուսակցությունը հայտարարել է, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Radar Armenia-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Ավինյանի հետ աշխատել է դեռևս 2017թ.-ին՝ «Ելք» խմբակցության շրջանակներում, և դա եղել է արդյունավետ աշխատանք. «Կարծում եմ՝ նաև պետական ապարատում իր գործառությունը բավականին դրական ազդեցություն կունենա քաղաքի կառավարման վրա, նաև՝ հաշվի առնելով, որ ետհեղափոխական շրջանում հիմնականում քաղաքապետեր են հանդիսանում մարդիկ, ովքեր չունեն կառավարչական փորձառություն։ Այդ առումով՝ «Քաղաքացիական պայմանագրի» որոշումը դրական եմ գնահատում»։ Հարցին, թե հետագա համագործակցություն տեսնո՞ւմ է Տիգրան Ավինյանի հետ՝ Խաժակյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, դեռ շատ ջրեր կհոսեն այս ընթացքում, բայց մենք պարոն Ավինյանի հետ աշխատելու փորձ արդեն ունենք»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ևս նշեց, որ աշխատել է Ավինյանի հետ. «Ես ինքս Տիգրան Ավինյանի հետ նախորդ գումարման ավագանու խմբակցությունում աշխատել եմ, ու, կարծում եմ, պարոն Ավինյանը բավականին լավ է տիրապետում Երևանի խնդիրներին, որովհետև «Ելք» խմբակցությունը չափազանց ակտիվ է աշխատել, ու մենք ավելի խորքային գիտենք այդ խնդիրները»։

Մեր հարցին, թե ապագա ավագանում նրա հետ համագործակցություն տեսնո՞ւմ է՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ավելի շատ քաղաքական կլինի իմ պատասխանը. ես բազմիցս եմ ասել, որ մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը, համագործակցություն տեսնում է ցանկացած ուժի հետ, բացառությամբ՝ «Հայաստան» դաշինքի, ավելի ճիշտ՝ որտեղ կա Ռոբերտ Քոչարյանը»։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նորմալ է վերաբերում Ավինյանի թեկնածությանը, բայց թե ինչպիսի քաղաքապետ կլինի, այս պահին չի կարող ասել. «Հարցական է, թե որ ուժը կհաղթի, որը՝ կպարտվի, ժամանակը ցույց կտա, կոնկրետ ոչ մի բան չենք կարող ասել, որովհետև Տիգրան Ավինյանի աշխատանքը դեռ չենք տեսել»։

Տիգրան Ավինյանի հետ համագործակցության հեռանկարի մասին խոսելով՝ Մանրիկյանը նշեց. «Մենք բարձրաձայնում ենք խնդիրները, ներկայացնում ենք գործադիր մարմնին, նաև, շատ դեպքերում, տալիս ենք խնդիրների լուծման ուղղությունները. մենք գործնական ենք մոտենում։ Եթե մարդիկ ադեկվատ դրսևորում ցուցաբերեն մեր բարձրացրած խնդիրներին, դրանց լուծումները տան, դա ինքնըստինքյան արդեն համագործակցություն է։ Իսկ եթե կոալիցիոն համագործակցություն՝ հաջորդ գումարման համար, եկեք դրանից չխոսենք, առաջ չգնանք»։ 

Ոսկեհատ Պողոսյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները