Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերը լուսավորվել են ադրբեջանական եռագույնով

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Նովի Արբատ փողոցում շենքերն այսօր լուսավորվել են ադրբեջանական եռագույնով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ադբեջանը:

Նման որոշում են կայացրել Մոսկվայի իշխանությունները՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները շնորհավորական ուղերձներ էին փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ընդգծել էր, որ «հիմնվելով [Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան] եռակողմ համաձայնագրերի վրա՝ մենք միասին աշխատում ենք Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։

«Այս տարին նշանավորվեց կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ: Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին», — նշել էր ՌԴ նախագահը։

Իլհամ Ալիևն իր ուղերձում նշել էր, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ միջպետական հարաբերություններ, որոնք բնութագրվում են ակտիվ քաղաքական երկխոսությամբ» առևտրի, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և այլ ոլորտներում։

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները