Օր 41. Ինչ է տեղի ունեցել գիշերը և դրանից առաջ

Ֆրանսիան որոշել է արտաքսել մի շարք ռուս դիվանագետների. BFM հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը «մոտ 30 ռուս դիվանագետների» մասին է։
***

Reuters. Բայդենը Պուտինին անվանել է ռազմական հանցագործ:
***

երմանիան դեմ է ռուսական գազի մատակարարումների էմբարգոյին, այս մասին հայտնում է Die Welt պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Աննալենա Բուրբոկին։
Միաժամանակ, նախարարի խոսքով ՝ Գերմանիայի իշխանությունները ԵՄ գործընկերների հետ կշարունակեն քննարկել ռուսական գազից կախվածության նվազեցման գործընթացը:
***

CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, պնդում է, որ մարտին ԱՄՆ-ը գաղտնի հիպերձայնային հրթիռ է փորձարկել, սակայն դրա մասին չի հայտնել՝ «Ռուսաստանի հետ լարվածության աճից խուսափելու համար»։
***

Ինչ հայտնի է առավոտյան՝ Ուկրաինայի հատուկ գործողության շուրջ.

✔️Դիվանագիտությունը այս պայմաններում խաղաղ կարգավորման կենտրոնական հենասյունը չէ. մենք պետք է աշխարհը նվաճենք մարտի դաշտում. Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբա

✔️Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա ինքնաթիռների լիզինգի, ավիացիոն վառելիքի, պողպատի արտադրանքի և շքեղության ապրանքների ներմուծման և արտահանման վրա. հայտարարել են ԵՄ-ից

✔️ ԱՄՆ-ն Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հատուկ հեռանկար չի տեսնում և կարծում է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչ պայմաններով պայմանավորվի Ռուսաստանի Դաշնության հետ․ հայտարարել են Սպիտակ տնից

✔️Ապրիլի 5-ին տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ Բուչայի իրադարձությունների վերաբերյալ․ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Հալաչինսկի

✔️ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ձգտելու է հասնել ՄԱԿ — ի Մարդու իրավունքների խորհրդում ՌԴ-ի անդամակցության կասեցմանը Ջո Բայդենի կարգադրությամբ. Սպիտակ տան մամուլի քարտուղար Փսակի

✔️Airbnb-ն արգելել է կացարանների առցանց ամրագրումը Ռուսաստանից և Բելառուսից օգտատերերի համար:

✔️Ավստրալիան արգելում է շքեղության ապրանքների արտահանումը Ռուսաստան, այդ թվում՝ ոսկերչական իրերի, օծանելիքի, գինիների և այլն։
***

Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին:
Պատվիրակության ղեկավար է նշանակվել Դավիթ Արախամիան. հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
***

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցածի հետ, հայտնել են դեսպանատնից:

Դիվանագիտական ներկայացուցչությունում հաստատել են, որ Գերմանիան որոշում է կայացրել երկրում ռուսական դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների 40 աշխատակիցների «անցանկալի անձ» հայտարարելու մասին:
***

Ֆրանսիան կարտաքսի 35 ռուսաստանցի դիվանագետների, հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
***

Ռուսաստանը մոտ ժամանակներս ստույգ փաստեր կներկայացնի Բուչա քաղաքի իրադարձությունների մասին, այլ ոչ թե ֆեյքերի, ինչպես դա անում են Արևմուտքում, նշել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ըստ նրա՝ շփումները Ուկրաինայի հետ շարունակվում են, աշխատանքը ինտենսիվ է ընթանում: Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կարող է կայանալ, երբ բանակցություններում արդյունք լինի։

Նրա փոխանցմամբ՝ ՌԴ-ն հույս ունի, որ Կիևի պատվիրակությունը բանակցություններում կառաջնորդվի ուկրաինացիների, այլ ոչ թե «հեռավոր խորհրդատուների» շահերով։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները