Համայնքի միակ սպանդանոցը փակ է, ՍԱՏՄ-ն տուգանել է. մսավաճառներն ահազանգում են

Երեկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) աշխատակիցները Նոյեմբերյան համայնքում, ոստիկանության հետ համատեղ, այցելել են մսի  վաճառքի կետեր՝ ստուգելու համար՝ արդյոք վաճառվող մսամթերքը սպանդանոցային ծագմա՞ն է։ ՍԱՏՄ աշխատակիցները տուգանել են բոլոր մսավաճառներին այն պատճառաբանությամբ, որ պետք է վաճառվի միայն համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցում մորթված անասունի միսը, մսավաճառը 5-րդ ձև անասնաբուժական վկայական պետք է ունենա։

1or.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի մսավաճառները միաբերան պնդում են՝ ՍԱՏՄ աշխատակիցները հատուկ տուգանելու նպատակով էին եկել, քանի որ քաջատեղյակ էին, որ համայնքի սպանդանոցը չի գործում.

«Այս պահին Նոյեմբերյանի սպանդանոցը նույնպես տուգանքի տակ է և չի գործում: Ամենամոտ կետը Շնողում է կամ Իջևանում, իսկ այնտեղ հասնելը ծախսերի հետ է կապված, որոնք անելու դեպքում մենք օգուտ չենք ունենում, մեր աշխատանքն անիմաստ է դառնում»,- մեզ հետ զրույցում նշեց մսավաճառ Գևորգ Ամիրաղյանը:

Նոյեմբերյան համայնքում գործող միակ սպանդանոցի տիրոջ՝ Արմեն Ամիրաղյանի խոսքով, իրենց մոտ ինչ-որ թերություններ են եղել՝ աշխատողների սանգրքույկի հետ կապված.

«Ցանկացած տեղ, եթե ստուգում անեն, այդպիսի խնդիրներ հաստատ կհայտնաբերվեն: Այդ ընթացքում, որ մեզ ակտավորել են, մենք մոտ 10-15 օր չէինք աշխատում, 5-րդ ձև չէինք տալիս: Զանգեցին, եկան, բացեցինք սպանդանոցը, ակտավորեցին, գնացին: Մոտ 5 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և մենք կանցնենք բնականոն աշխատանքի»:

Մենք կապ հաստատեցինք նաև ՍԱՏՄ հասարակայնության հետ կաերի բաժին, որտեղ մեր հարցին, թե արդյոք ինչ-որ ահազանգ ստացե՞լ են, որ հենց սպանդանոցի փակ եղած ժամանակ են Նոյեմբերյանում անցկացրել ստուգումը, պատասխանեցին.

«Եթե ուշադրություն եք դարձրել, մեր կայքում էլ է տեղադրված, որ մարտի 15-ից հանրապետության բոլոր մարզերում խստացված ստուգումներ են իրականացվում մսի շուկայում: Նույնիսկ, եթե տվյալ մարզում տեսչական մարմնի ներուժը չի հերիքում, մենք հարևան մարզերից ենք աշխատողներ ուղարկում ստուգումների, որպեսզի հասկանալի լինի, թե ամբողջ հանրապետությունում ինչպիսի իրավիճակ է շուկայում: Պետք է փաստեմ, որ բոլոր մարզերում տուգանքներ կան, որովհետև մարդիկ շարունակում են բակային մորթով միս վաճառել, իսկ դա ուղղակի անթույլատրելի է»,- նշեց ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հասարակայնության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ Տավուշում կան բավարար թվով սպանդանոցներ, և մսավաճառները տուգանվելու են այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցային միս չեն վաճառում.

«Մարզում սպանդանոցների քանակն այնքան է, որ սպանդանոցային մորթից օգտվել կարող են բոլորը: Սպանդանոցի հետ պայմանավորվել և մորթը կազմակերպել մսավաճառները պարտավոր են՝ որպես և՛ բիզնեսի ներկայացուցիչներ, և՛ քաղաքացիներ: Տեսչական մարմինը երկու բիզնեսների կամ քաղաքացի-բիզնես պայմանավորվածության մեջ մտնել չի կարող, մեր գործառույթը վերահսկողությունն է և դրա միջոցով ոչ սպանդանոցային մսի վաճառքն արգելելը:

Եթե համայնքի միակ սպանդանոցը փակ է, կան մարզի այլ սպանդանոցներ, կան հարակից մարզեր: Անընդհատ տեղում նստել և բողոքելը, թե սպանդանոց չկա, ես էլ բակային մորթ եմ անում, տրամաբանությանը մոտ չէ: Յուրաքանչյուր տնտեսվարող ուզում է իրենից հարյուր մետր հեռավորության վրա հնարավորություն ունենալ, այդպես չի կարող լինել: Հանրապետությունում կան 91 սպանդանոցներ, և այդ թիվը բավարար է մեր պահանջներին համապատասխանելու համար»:

Հիշեցնենք, որ  2020 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնել անասունների մորթը միայն դրա համար նախատեսված, սանիտարական համապատասխան պայմաններ ունեցող սպանդանոցներում կատարելու և  բակային, հակասանիտարական պայմաններում անասունների մորթը արգելելու մասին Կառավարության որոշումը։

Մարիամ Նալբանդյան

Ավելին

դիտվել է 474 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի
Ամենաընթերցվածները