ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով: 

Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ կարելի է ձևակերպել տարեկան 10,8%-ով  (փաստացի տոկոսադրույք` 11,4%-11,9%), 5 մլն ՀՀ դրամից մինչև 80 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 3-30 տարի ժամկետով: Բնակարանի ձեռք բերման նվազագույն կանխավճար՝ սկսած 10%-ից: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի և վարկառուի անձի ապահովագրություն վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

«Բնակարանային հարցի լուծումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր է։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատողի հետ համատեղ Բանկի հիփոթեքային ծրագիրը մեր հաճախորդներին առաջարկում է առավել հարմար պայմաններ Renaissance Premium Home պրեմիում դասի բնակելի համալիրում բնակարաններ գնելու համար։ Բացառիկ ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք տրամադրել վարկեր նորակառույց շենքերում՝ շուրջ 350 բնակարաններ գնելու համար»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։

Վարկային հայտ ներկայացնելու համար  հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, մասնաշենք 40 հասցեով, ինչպես նաև մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Վարկային հայտ ներկայացնելիս պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ տեղեկանք կառուցապատողից, վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Հայտի դիտարկման ժամկետը 1-2 աշխատանքային օր է:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կառուցապատողի ինտերնետային  էջում, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները