Ղարաբաղում հակամարտության հերթական սրման մասին. կանխատեսելի հարված թիկունքին

Sevastopol.su–ն գրում է, որ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Ղարաբաղի Փարուխ բնակավայրի տարածքից, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Նախօրեին ադրբեջանական զորքերը մի շարք հարվածներ են հասցրել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերին և մտել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Այս պահին միջադեպը մեծապես հարթված է։

Նման բան պետք էր սպասել հենց սկզբից, հատկապես այն ուղղությամբ, որտեղ ամուր են բրիտանական դիվանագիտության ու հետախուզական ծառայությունների դիրքերը։ Ռուսաստանին միաժամանակ մի քանի ճակատով կռվել պարտադրելը միանգամայն նրանց ոգու մեջ է։ Եկեք պարզենք, թե իրականում կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը Ադրբեջանի նախաձեռնությամբ է պայմանավորված: Դա խախտում է ուժերի առկա հավասարակշռությունը և նպատակ ունի խարխլել թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի դիրքերը։ Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժումը, հայկական բանակի հետ մարտը և գյուղի օկուպացումը կոչված են ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում և, ըստ էության, վերսկսելու ռազմական հակամարտությունը։

Իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չէր համարձակվի դա անել առանց Էրդողանի համաձայնության։ Իհարկե, տեղի ունեցածը կարելի է դիտարկել Ուկրաինայում հատուկ գործողությունը ավարտելու նպատակով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու տրամաբանության մեջ, բայց ճշմարտությունն այն է, որ Էրդողանը (ինչպես ինքն է ասում, ըստ էության) գործում է խստորեն ելնելով Թուրքիայի շահերից, և այժմ նա, առաջին հերթին պարզում է, թե որքա՞ն է լայն հնարավորությունների պատուհանը Թուրքիայի համար։ Արևմուտքի հետ ներկայիս հակամարտությունում նա ոչ թե ռուսական կողմում է, այլ ինքնուրույն, ինչպես միշտ։ Բնականաբար, այդ գործողությունները թշնամական են ոչ միայն Հայաստանի նկատմամբ։ Այդ ամենը միանգամայն տեղավորվում է կոլեկտիվ Արևմուտքի պլանների մեջ, որն է Ռուսաստանի սահմանների պարագծով լոկալ ռազմական հակամարտությունների մի ամբողջ շղթա ստեղծելը։

Այդ ներուժը կա ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև Տաջիկստանում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում և Աբխազիայում։ Բացի այդ, չպետք է բացառել ռազմական հակամարտության սրումը Սիրիայում, որտեղ Թուրքիան նույնպես ունի իր շահերը։ Եվս մեկ անգամ շեշտենք. Թուրքիան ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Ռուսաստանի կողմից է, նա իր հարցերը լուծում է նրանց հաշվին։ Պետք չէ նեղանալ նրանից, պետք է սովորել:

Այստեղ շատ ավելի ուշագրավ է պարոն Փաշինյանի պահվածքը: Բազմիցս է բարձրաձայնվել, որ նրան իշխանության թողնելն, անկեղծ ասած, վտանգավոր է։ Եվ այդ կարծիքը հաստատվում է։ Առաջինը, ինչ արել է պարոն Փաշինյանը այն է, որ նա պահանջներ է առաջադրել «ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին»։ Այսինքն նա ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին դավաճանության մեջ, միառժամանակ սկսելով խարխլել նրա դիրքերը Հայաստանում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում։ Նա դա անում է մի քանի պատճառով:

Նախ սեփական ընտրողների առջև իր վարկանիշը պահպանելու ցանկությունից ելնելով (Փաշինյանը հերթական անգամ իմիջային վնաս է կրել տեղի ունեցածից)։ Ակնհայտ է, որ հակամարտության հետագա սրումը Հայաստանում կարող է ներքաղաքական ճգնաժամ առաջացնել (ավելի ճիշտ կրկին սրել այն), և Փաշինյանը որոշել է նախապես պատասխանատվությունը գցել Ռուսաստանի Դաշնության վրա։

Երկրորդ հերթին նրա և նրա ամբողջ սորոսի հովանավորյալների խմբին ինքնըստինքյան ձեռնտու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրելը։ Ավելին, ապագայում Հայաստանում տուրբուլենտ շարժումները կարող են արդիական լինել արևմտամետ ՀԿ-ների և նմանատիպ այլ դերակատարների օգնությամբ, որոնց Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելու նպատակ իրականացվող գործողություններին կարող են հետևել մինչև  բացահայտ Մայդանային սադրանքի աստիճանի ապակայունացումներ։ Այս իրավիճակում Ղարաբաղի կորուստը կարող է ոչ միայն թույլատրելի, այլ նաև նախընտրելի լինել այդ ուժերի ու նրանց լուծվող խնդիրների համար (որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի ու հայության բարօրության հետ)։ Ներկայիս Երևանի վարչակարգն ինքնին բացարձակապես է տրամադրված Թուրքիայի հետ «հաշտեցման» և նույնիսկ «փոխզիջումների» ամենազգայուն հարցերում (ներառյալ ցեղասպանությունը): Չի կարելի բացառել, որ տեղի ունեցած միջադեպի առումով պարոն Փաշինյանը, ինչպես ասում են, «փայատեր» է եղել։

Այստեղ միայն մի բան կարելի է հաստատապես ասել. Ուկրաինայում պետք է հաղթել և դա անել արագ։ Հակառակ դեպքում, նման տեսակի սադրանքները միայն կավելանան: Իսկ Փաշինյանի խնդիրը այսպես թե այնպես դեռ պետք է լուծել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

 

Ավելին

դիտվել է 910 անգամ
Լրահոս
Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր ԵՄ-ն 2026 թվականին կարող է ֆինանսական օգնություն չտրամադրել Վրաստանին 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է Ֆրանսիայում հաքերները 16.4 միլիոն մարդու անձնական տվյալներ են գողացել՝ հարձակվելով ՆԳՆ համակարգերի վրա․ Figaro Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով Ուկրաինայի ֆինանսավորման 2 տարբերակ կա՝ ռուսական ակտիվների կամ ԵՄ վարկերի միջոցով. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում Հնարավո՞ր է, արդյոք, ձերբազատվել ճանապարհային «քաոսից». «Փաստ» Մակրոտնտեսական ակտիվության «առողջության» սուր դեֆիցիտը. «Փաստ» «Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի». «Փաստ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» Բացարձակ փոքրամասնության արշավանքը Հայ եկեղեցու դեմ. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Խմորիչը կարող է փոխարինել նավթաքիմիական արտադրությունը․ AMB Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով Արարատում «Opel»-ը hարվածել է շանը, մեկ այլ «Opel» բախվել է կայանված ավտոմեքենային, վերջինն էլ վրшերթի է ենթարկել վարորդին Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն ՌԴ Օդինցովոյի մարզում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. մեկ երեխա սպանվել է Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հայտնվել «Ֆորսաժ» ֆիլմի եզրափակչում՝ անձամբ Վին Դիզելի կողմից գրված դերում Կասեցվել է «Ջոհալ» ՍՊԸ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Գյումրիում որդին սպանել է հարազատ հորն ու մորը Խոշոր վթար՝ Երևանում
Ամենաընթերցվածները