Սուրբ Զատկի սեղանի ուտեստների խորհրդանշումը

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 16-ին:

Ավագ Շաբաթ երեկոյան ավարտվում է Մեծ Պահքը: Ավանդույթի համաձայն` այդ երեկոն տարբերվում է մյուս երեկոներից, քանի որ ընտանիքի անդամները հավաքվում են մի սեղանի շուրջ և նշում Զատկի տոնը: Տան տիկինները պատրաստում են բրնձով և չամիչով փլավ, ձուկ, ներկած ձու, տապակած կանաչեղեն: Եվ իհարկե սեղանինց անպակաս է լինում հայկական գինին: Զատկի սեղանի ուտեսներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը:

Ձու

Զատկի ձվերն ըստ ավանդույթի կարմիր են ներկում: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Կարմիր ներկված ձուն ցույց է տալիս, որ ողջ աշխարհը փրկվել է Քրիստոսի արյամբ: Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է, որ  ձվի դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը` օդը, իսկ կեղևը` երկինքը:

Ձուկ

Հունարեն ձուկ` ԻԽՏՈՒՍ  (IXΘΥΣ): Բառի սկզբնատառերը բացվում են այսպես.

I-Іησουç–Հիսուս

χ-χριστοç–Քրիստոս

θ-θεου–Աստծո

Υ-υιοç–Որդի

Σ- Σωτηρ – Փրկիչ

Ձկան անվան տակ գաղտնի հասկանում էին Հիսուս: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։

Բրձով և չամիչով փլավ

Բրինձը խորհրդանշում է աշխարհիկ մարդկանց, իսկ չամիչը՝ առաքյալներին:: Չամիչը ճշմարիտ կյանքով ապրող քրիստոնյաներն են, ովքեր համ ու հոտ են տալիս իրենց շրջապատին, այդ պարագայում բրնձին՝ քաղցրացնելով վերջինիս համը:

Գինի

Միակ ալկոհոլային խմիչքը, որը դրվում է Զատկի սեղանին` կարմիր գինին է, որը Հիսուս Քրիստոսի արյան խորհրդանիշն է: Վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոսն ասաց. «Սա է իմ ճշմարիտ արյունը, որը թափվում է բոլորի մեղքերի համար»՝ որպես խորհրդանիշ վերցնելով գինին:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները