ՌԴ ՊՆ նոր հաղորդագրությունը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն գրանցվել, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Օրվա ընթացքում ռուս սակրավորները մաքրել են 0,55 հա տարածք։ Անվտանգությունն ապահովելու և միջադեպերը կանխելու նպատակով խաղաղապահները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։